Պելե. Դիբալան այնքան լավ չի խաղում, որքան ասում են

Պելե. Դիբալան այնքան լավ չի խաղում, որքան ասում են

Բրազիլիա – Արգենտինա (0:1) ընկերական հանդիպումից հետո «ֆուտբոլի արքա» Պելեն կարծիք է հայտնել «ալբիսելեստեի» ու «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի խաղի մասին:

«Դիբալան այնքան լավ չի խաղում, որքան ասում են: Շատերը կարծում են, որ նա կարող է Մարադոնայի հետնորդը դառնալ, սակայն միակ բանը, որ միավորում է Պաուլոյին ու Դիեգոյին այն է, որ երկուսն էլ ձախլիկ են»,- լեգենդար բրազիլացու խոսքն է մեջբերում «Football Italia»-ն։

Նշենք, որ Սելսեաոյի հետ խաղում 23-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված էր մեկնարկային կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում