«Ռոլան Գարրոսի» 20-ամյա չեմպիոնուհին․ Օստապենկոն հաղթեց Հալեպին

«Ռոլան Գարրոսի» 20-ամյա չեմպիոնուհին․ Օստապենկոն հաղթեց Հալեպին

Ֆրանսիայի Բաց առաջնության՝ «Ռոլան Գարրոսի» կանանց մրցաշարում հայտնի է գլխավոր մրցանակակիրը։

Եզրափակիչ խաղում Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն 4:6, 6:4, 6:3 հաշվով պարտության է մատնել ռումինուհի Սիմոնա Հալեպին։ 1 ժամ, 59 րոպե տևած հանդիպման ընթացքում Օստապենկոյի ակտիվում գրանցվել է 3 էյս, 5 կրկնակի սխալ, 8 բրեյք-փոյնթ՝ 19 հնարավորից, 54 «վիններս», իսկ Հալեպի ակտիվում՝ 6 բրեյք-փոյնթ՝ 16 հնարավորից։

Ելենա Օստապենկոն 1979 թվականից հետո առաջին թենիսիստուհին է, ով «Մեծ Սաղավարտի» իր նորամուտի մրցաշարում դառնում է չեմպիոնուհի։ Վերջին անգամ նման տպավորիչ հաջողության հասել է ամերիկուհի Բարբարա Ջորդանը, ով 22 տարեկանում հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում։ Տղամարդկանց թենիսում նման դեպք 1997 թվականին է գրանցվել․ բրազիլացի Գուստավո Կուերտենը, մինչ այդ չհաղթելով ATP որևէ մրցաշարում, դարձել է «Ռոլան Գարրոսի» չեմպիոն։ 

Բացի այդ, Ելենան, ում 20-ամյակը լրացրել է հունիսի 8-ին, 2006 թվականից հետո «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակչում հաղթած ամենաերիտասարդ թենիսիստուհին է։ 2006 թվականին 19-ամյա Մարիա Շարապովան հաղթել է ԱՄՆ-ի Բաց առաջնությունում։

Հիշեցնենք, որ վաղը կայանալիք տղամարդկանց եզրափակչում մրցելու են իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Ստեն Վավրինկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում