Պաշտոնական. Գնաբրին տեղափոխվեց «Բավարիա»

Պաշտոնական. Գնաբրին տեղափոխվեց «Բավարիա»

«Վերդերի» եզրային հարձակվող Սերժ Գնաբրին տեղափոխվել է «Բավարիա»,- տեղեկացնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Գերմանացու տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո:

«Շատ ուրախ ենք մեր թիմում տեսնել հերթական երիտասարդ գերմանացուն: Սերժը զգալիորեն առաջադիմել է «Վերդերում»»,- ասել է «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Բավարիայի» մի մասնիկը: Անհամբերությամբ սպասում եմ այս ակումբում իմ վառ կարիերայի մեկնարկին»,- հայտարարել է Գնաբրին:

Վինգերը Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում 11 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գնաբրին մոտ է «Հոֆենհայմ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին նա ընտրել է «Բավարիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում