«Ռեալի» լեգենդները ջախջախեցին «Ռոմայի» լեգենդներին (տեսանյութ, լուսանկարներ)

«Ռեալի» լեգենդները ջախջախեցին «Ռոմայի» լեգենդներին (տեսանյութ, լուսանկարներ)

Հունիսի 11-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում բարեգործական խաղում մրցեցին «Ռեալի» և «Ռոմայի» լեգենդները։ Մադրիդցիները 4։0 հաշվով հաղթանակ տոնեցին․ դուբլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Մորյենտեսը (29՛, 60՛), մեկական գոլ խփեցին Ֆիգուն (37՛) և Կոնգոն (80՛)։

«Ռոմայի» կազմում հանդիպմանը հայտավորված էին Միխայել Կոնզելը, Իվան Պելիցոլին, Կաֆուն, Մարկո Կասետին, Ալդաիրը, Ամեդեո Մանգոնեն, Մաքս Տոնետոն, Լիման, Դամիանո Տոմազին, Սիմոնե Պերոտան, Ալեսիո Սկարկիլին, Ստեֆանո Դեզիդերին, Բրունո Կոնտին, Ջամպիերո Մաինին, Աբել Բալբոն, Ռուջերո Ռիցիտելին, Զբիգնև Բոնեկը։ «Արքայական ակումբի» լեգենդների կազմում էին Խորխե Կոնտրերասը, Իլգները, Սալգադոն, Պավոնը, Բուտրագենյոն, Ռոբերտո Կարլոսը, Իվան Պերեսը, Ռաուլը, Մորյենտեսը, Ֆիգուն, Ամավիսկան, Ալֆոնսոն, Ժուլիո Սեզարը, Վելասկոն, Կարեմբեուն, Կոնգոն, Ֆերնանդո Սանսը, Ռոնալդոն, Վիկտորը, Սավիո Բորտոլինին։

Այս հանդիպման ամբողջ հասույթը «Ռեալի» բարեգործական հիմնադրամն օգտագործելու է 7000-ից ավելի աֆրիկացի երեխաների օգնություն տրամադրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում