Հայտնի է NHL-ի չեմպիոնը (տեսանյութ)

Հայտնի է NHL-ի չեմպիոնը (տեսանյութ)

Հոկեյի ազգային լիգայում (NHL) տեղի է ունեցել եզրափակիչ դիմակայության 6-րդ հանդիպումը:

«Պիթսբուրգը» հյուրընկալվել է «Նեշվիլին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Վերջին երկու րոպեներին մեկական գոլի հեղինակ են դարձել Պատրիկ Հերնկվիստն ու Կարլ Հագելինը:

Ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4:2 հաշվով` «պինգվինները» նվաճեցին «Սթենլիի գավաթը»:

Կանադացիները 1998 թվականից հետո դարձան առաջին ակումբը, որը պաշտպանեց չեմպիոնի կոչումը: Մայք Սալիվանի սաները լավագույնն էին նաև նախորդ մրցաշրջանում:

Եզրափակչի ամենաարժեքավոր հոկեյիստ է ճանաչվել «Պիթսբուրգի» առաջատար Սիդնի Կրոսբին: Կանադացին պատմության երրորդ հոկեյիստն է, ով երկու անգամ անընդմեջ ստանում է «Կոնն Սմայթ Տրոֆֆին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում