«Միլանը» 38-միլիոնանոց տրանսֆեր կկատարի

«Միլանը» 38-միլիոնանոց տրանսֆեր կկատարի

«Պորտուի» հարձակվող Անդրե Սիլվան մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ «վիշապները» համաձայնել են 38 միլիոն եվրոյի դիմաց վաճառել պորտուգալացու տրանսֆերը, չնայած նրան, որ հրաժարագինը կազմում էր 60 միլիոն եվրո:

«Պորտուն» իր ռմբարկուի համար պահանջվող գումարը նվազեցրել է, քանի որ նրան շտապ հարկավոր է համապատասխանել ֆինանսական ֆեյր-փլեյին:

Այսօր 21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո 5 տարվա պայմանագիր կստորագրի:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Սիլվան մասնակցել է 32 խաղի, որոնցում 16 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում