Ստավանգեր. Վարշե Լագրավ – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Ստավանգեր. Վարշե Լագրավ – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Ստավանգեր քաղաքում ընթացող «Norwey chess» գերխոշոր մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վարշե Լագրավի հետ ու ոչ-ոքի գրանցել: Գրոսմայստերները ֆիգուրների արագ փոխանակումից հետո հավասար դիրք են ստացել, ապա 38-րդ քայլից հետո ոչ-ոքի արդյունքի համաձայնել:

Տուրի մյուս բոլոր մրցախաղերը նույնպես խաղաղ ելք են ունեցել:

Շախմատի պատմության ամենաբարձ վարկանիշներից մեկն ունեցող մրցաշարի հինգերորդ տուրից հետո առաջատարը Հիկարու Նակամուրան է, ով վաստակել է 3,5 միավոր: Արոնյանը 3 միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (3 միավոր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում