«Գանձասար-Կապանն» ընկերական խաղ կանցկացնի հայկական թիմի հետ

«Գանձասար-Կապանն» ընկերական խաղ կանցկացնի հայկական թիմի հետ

Հունիսի 12-ից «Գանձասար-Կապանը» վերադարձավ արձակուրդից և սկսեց իր ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Աշոտ Բարսեղյանի սաները մարզվում են օրական երկու մարզում ձևաչափով։ Հունիսի 15-ին նախատեսվում է ստուգողական հանդիպում Գյումրու «Շիրակի» հետ։

Կապանյան թիմը Ֆուտբոլի ակադեմիայում կնախապատրաստվի մինչև հունիսի 19-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում