Պաշտոնական. Անդրե Սիլվան` «Միլանի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)

Պաշտոնական. Անդրե Սիլվան` «Միլանի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)

«Միլանն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Պորտուի» հարձակվող Անդրե Սիլվայի տեղափոխության մասին:

21-ամյա ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել և 5 տարվա պայմանագիր կնքել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տրանսֆերը կազմել է 38 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն նախատեսված է հնարավոր հավելավճարների տեսքով:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 32 խաղի, դարձել է 16 գոլի (5-ը՝ 11-մետրանոցով) ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Պորտուգալացին դարձավ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «ռոսոներիի» 4-րդ նորեկը: Ավելի վաղ իտալական թիմ էին տեղափոխվել Մատեո Մուսակիոն, Ֆրանկ Կեսիեն ու Ռիկարդո Ռոդրիգեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում