Մադրիդի դատախազությունը դատի է տվել Ռոնալդուին

Մադրիդի դատախազությունը դատի է տվել Ռոնալդուին

Մադրիդի դատախազությունը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան,- գրում է «El Pais»-ը:

Պորտուգալացին մեղադրվում է 2011-2014 թվականների ընթացքում 14,7 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեջ: Դիմումի մեջ նշված է, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր պարտավորություններից անօրինական կերպով խուսափել է օֆշորային կազմակերպության միջոցով: Այդ գումարը Ռոնալդուն վաստակել է իմիջային իրավունքներից: Ընդհանուր առմամբ Կրիշտիանուն մեղադրվում է Իսպանիայի հարկային տեսչության դեմ 4 հանցագործություն կատարելու մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ինքնակամ 6 միլիոն եվրո էր վճարել, որպեսզի խուսափի դատական հայցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում