«Ռոման» նորեկ ունի

«Ռոման» նորեկ ունի

«ՊՍՎ Էյնդհովենի» պաշտպան Էկտոր Մորենոն տեղափոխվել է «Ռոմա»: Այդ մասին տեղեկանում ենք «գայլերի» պաշտոնական կայքից:

29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերի մանրամասները չեն հաղորդվում: Ոչ պաշտոնական տվյալներով` գործարքը կազմել է 5,7 միլիոն եվրո:

Մեքսիկայի հավաքականի խաղացողը հոլանդական ակումբում էր հանդես գալիս 2015 թվականի օգոստոսից, իսկ մինչ այդ պաշտպանում էր «Էսպանյոլի» գույները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում