Պաշտոնական․ Դի Ֆրանչեսկոն գլխավորեց «Ռոման»

Պաշտոնական․ Դի Ֆրանչեսկոն գլխավորեց «Ռոման»

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն, ում վերջին աշխատավայրը «Սասուոլոն» էր։

47-ամյա մասնագետը հռոմեական ակումբի հետ մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Դի Ֆրանչեսկոն՝ որպես ֆուտբոլիստ, 4 մրցաշրջան անցկացրել է «Ռոմայի» կազմում, մասնակցել է 129 հանդիպման, խփել է 16 գոլ և դարձել է չեմպիոն։ Վերջին 5 տարիներին Դի Ֆրանչեսկոն աշխատել է «Սասուոլոյում», որը նրա գլխավորությամբ է հայտնվել Ա Սերիայում և մասնակցել Եվրոպա լիգային։

«Շատ ուրախ եմ Հռոմ վերադառնալու համար։ Մարզելու եմ այն թիմը, որն ինձ համար միշտ կարևոր նշանակություն է ունեցել։ Շնորհակալ եմ ակումբի նախագահին և ղեկավարությանն այս հնարավորության համար։ Ջանք չեմ խնայի լավ արդյունքներ գրանցելու համար։ «Ռոման» պետք է հասնի այն ամենին, ինչին արժանի է»,- ասել է Դի Ֆրանչեսկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում