«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա. տրանսֆերը` 30,5 միլիոն եվրո

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա. տրանսֆերը` 30,5 միլիոն եվրո

«Յուվենտուսը» «Սամպդորիայի» հետ համաձայնեցրել է հարձակվող Պատրիկ Շիկի տրանսֆերը:

«Sky Sport Italia»-ն տեղեկացնում է, որ թուրինցիները 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարելու են 30,5 միլիոն եվրո: Այդ գումարը ճենովացիների հաշվին փոխանցվելու է երեք տարվա ընթացքում: «Սամպան» չեխին վարձակալելու առաջնային իրավունք կունենա:

Առաջիկա օրերին Շիկը կժամանի Թուրին, որպեսզի բուժզննում անցնի և 5 տարվա պայմանագիր ստորագրի:

187 սմ հասակ ունեցող հարձակվողի համար պայքարում «ծեր սինյորան» առաջ է անցել «Ինտերից», «Նապոլիից», «Ռոմայից», «Տոտենհեմից» ու «Էվերթոնից»:

Ա Սերիայի ավարտված առաջնությունում Շիկը 32 խաղում 11 գոլ է խփել ու 6 արդյունավետ փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում