Վերատի. «Բարսելոնա» կտեղափոխվեմ հիմա կամ երբեք

Վերատի. «Բարսելոնա» կտեղափոխվեմ հիմա կամ երբեք

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին մտադիր է այս ամռանն ամեն ինչ անել «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Հունիսի 11-ին Փարիզում կազմակերպված երեկույթի ժամանակ իտալացին այդ մասին ասել է իր մոտ շրջապատին,- գրում է «Mundo Deportivo»-ն

««Բարսելոնա կտեղափոխվեմ հիմա կամ երբեք»,- շեշտել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ Վերատին ֆրանսիական թիմի ղեկավարությանը հայտնել էր ակումբը լքելու մտադրության մասին:

Կիսապաշտպանը հիասթափված է, որ ՊՍԺ-ում այդպես էլ չկարողացան Չեմպիոնների լիգան հաղթելու իրապես հավակնող թիմ կառուցել: Լիգա 1-ի տիտղոսը երիտասարդներով համալրված «Մոնակոյին» զիջելն իտալացու համար դարձել է համբերության վերջին կաթիլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում