Ֆյուրի. Թույլ տվեք մարզավիճակ հավաքել, և ես կմենամարտեմ Ջոշուայի հետ

Ֆյուրի. Թույլ տվեք մարզավիճակ հավաքել, և ես կմենամարտեմ Ջոշուայի հետ

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հերթական անգամ ցանկություն է հայտնել մենամարտելու WBA ու IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ:

«Գերմանիայում հաղթելուց 7 օր անց իմ տիտղոսը հետ վերցրեցին և թույլ չտվեցին ռևանշի համար սահմանված կետերին հետևել: Ջոշուան նույնն արեց և ռևանշի համար ժամանակ ստացավ: Դա ռասային խտրականություն է:

Աշխարհը ցանկանում է տեսնել իմ ու Էնթոնիի մենամարտը: Բռնցքամարտից հեռացա, որովհետև այլևս մրցակիցներ չունեի, հետաքրքիր չէր:

Այս երկու տարվա ընթացքում նոր անուններ են ի հայտ եկել, ու ինձ համար նոր մարտահրավերներ առաջացել: Մարդիկ մտածում են, թե Ջոշուան կարող է ինձ հաղթել, բայց ես համաձայն չեմ: Թույլ տվեք մարզավիճակ հավաքել, և ես կմենամարտեմ նրա հետ»,- Ֆյուրիի խոսքերն է մեջբերում «Boxing Scene»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում