Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Խարկով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Խարկով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարենսդֆվոեռ Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում