«Ինտերն» ու «Ռոման» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Ինտերն» ու «Ռոման» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Ռոմայի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը տեղափոխվում է «Ինտեր»:

«Corriere dello Sport»-ը վստահեցնում է, որ երկու ակումբները պայմանավորվել են տրանսֆերի շուրջ, որը կազմելու է 30 միլիոն եվրո: Ըստ պայմանավորվածության` «ներաձուրին» չի փորձելու ձեռք բերել «ջիլարոսիի» մյուս խաղացողներին:

Ավելի վաղ միլանցիները հետաքրքրված էին հռոմեացիների կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի ծառայություններով: Բելգիացու և Ռյուդիգերի համար «Ինտերը» պատրաստ էր 70 միլիոն վճարել:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», որը մտադիր էր 35 միլիոն եվրո առաջարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում