Դուգլաս Կոստան մեկ ոտքով «Յուվենտուսում» է

Դուգլաս Կոստան մեկ ոտքով «Յուվենտուսում» է

«Բավարիայի» եզրային հարձակվող Դուգլաս Կոստան «Յուվենտուսի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

«Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուիկա Դի Մարցոն վստահեցնում է, որ Թուրին տեղափոխվելու դեպքում բրազիլացին տարեկան 6 միլիոն եվրո է վաստակելու: Ավելի վաղ նա 7 միլիոն էր խնդրում, սակայն հետո զիջումների է գնացել:

Այժմ «ծեր սինյորային» մնում է պայմանավորվել «Բավարիայի» հետ: Գերմանացիները Կոստայի տրանսֆերի համար 50 միլիոն են պահանջում, իսկ իտալացիները պատրաստ են բանակցությունները սկսել 40 միլիոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում