«Ալաշկերտի» առաջին նորեկը (տեսանյութ)

«Ալաշկերտի» առաջին նորեկը (տեսանյութ)

Այսօր «Ալաշկերտը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:

192 սմ հասակ ունեցող փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում:

Միլիան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր:

«Ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտի» հետ: Ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի օգնեմ թիմիս հաջողություների հասնել Չեմպիոնների լիգայում և կրկին դառնալ Հայաստանի չեմպիոն»,- ասել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի չեմպիոնի առաջին նորեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում