Շտուտգարտ․ Ֆեդերերը պարտվեց Հասին (տեսանյութ)

Շտուտգարտ․ Ֆեդերերը պարտվեց Հասին (տեսանյութ)

Շտուտգարտի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում գերմանացի Թոմի Հասը, ով մրցաշարի կազմակերպիչներից «wild card» էր ստացել, 3 սեթում առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ։

1 ժամ, 54 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 2:6, 7:6 (10:8), 6:4 հաշվով։ Ֆեդերերը, ով բաց էր թողել մրցաշրջանի գրունտային շրջանը, սեփական մատուցման ժամանակ թույլ տվեց 2 սխալ, շվեյցարացու ակտիվում գրանցվեց 23 էյս և 3 բրեյք՝ 12 հնարավորից։

Հավելենք, որ կիսաեզրափակչի ուղեգրի համար Հասը պայքարելու է Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերևի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում