ՊՍԺ-ն հրաժարվել է Օբամեյանգի տրանսֆերից

ՊՍԺ-ն հրաժարվել է Օբամեյանգի տրանսֆերից

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը չի տեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն»:

27-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ 14 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով 4 տարվա պայմանագիր էր համաձայնեցրել, սակայն ակումբի մարզական տնօրենը Պատրիկ Կլյուվերտն օրերս լքել է իր պաշտոնը:

Ֆրանսիական թիմում հոլանդացուն փոխարինած Անտերու Էնրիկեի նշանակումից հետո գործարքը խափանվել է: Պորտուգալացին կարծում է, որ գաբոնցին չարժի 70 միլիոն եվրո, որքան պահանջում է «Բորուսսիան»:

Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն նախկինի պես ցանկանում է բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, և իր ուշադրությունը սևեռել է «Արսենալի» առաջատար Ալեքսիս Սանչեսի կողմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում