Կարի. Շատ եմ աշխատել նման պայմանագրի համար

Կարի. Շատ եմ աշխատել նման պայմանագրի համար

«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին խոսել է իր ապագա պայմանագրի շուրջ բանակցությունների ու զիջումների գնալու պատրաստակամության մասին:

«Առաջիկա բանակցությունները դիտարկում եմ որպես առավելագույն աշխատավարձ ստանալու հնարավորություն: Շատ եմ աշխատել, որպեզի նման հնարավորություն ունենամ:
Ինչ վերաբերվում է այն հարցին, որ հնարավոր է հարկավոր լինի թիմի կազմը պահելու համար որոշ զիջումների գնալ, ապա մենք, բնականաբար, կքննարկենք այդ հարցը»,- 29-ամյա բասկետբոլիստի խոսքերն է մեջբերում «The Mercury News»-ը:

Նշենք, որ ամերիկացին վերջին պայմանագրով, որն արդեն ավարտվել է, տարեկան ստանում էր միջինը մոտ 12 միլիոն դոլար (այդ թիվն ամեն տարի փոխվում է): Լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցուցակում Ստեֆը զբաղեցնում է 79-րդ տեղը:

Այժմ NBA-ի կրկնակի ամենաարժեքավոր խաղացողը (MVP) հավակնում է 5 տարում 205 միլիոն դոլար աշխատավարձ ստանալուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում