Ստավանգեր. 8-րդ տուրում Արոնյանը խաղաց Անանդի հետ (կատարված քայլեր)

Ստավանգեր. 8-րդ տուրում Արոնյանը խաղաց Անանդի հետ (կատարված քայլեր)

Ստավանգերում ընթացող «Norwey chess» գերխոշոր մրցաշարում տեղի է ունեցել 8-րդ տուրը:

Մրցաշարի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Վիշվանաթան Անանդի հետ և ոչ-ոքի գրանցել:

Հավասար դիրք ունեցող պարտիայում հայ շախմատիստի նախաձեռնությամբ խաղաղ ելք է գրանցվել, երբ 3 անգամ գրոսմայստերների քայլերը կրկնվել են և ինքնաբերաբար ոչ-ոքի գրանցվել:

Տուրի մյուս պարտիաներում հաղթանակներ են տոնել Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վաշիե Լագրավը: Աշխարհի չեմպիոնը պարտության է մատնել շախմատային թագի համար իր վերջին մրցակցին` Սերգեյ Կարյակինին, իսկ ֆրանսիացին՝ Վլադիմիր Կրամնիկին:

Արոնյանը 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով հետ է մնում Հիկարու Նակամուրան: Վերջին տուրում երկու շախմատիստներն էլ հանդես են գալու սև խաղաքարերով: Լևոնը մրցելու է Ուեսլի Սոյի հետ, իսկ Նակամուրան` Ֆաբիանո Կարուանայի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում