«A Bola». Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»

«A Bola». Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից», սակայն մադրիդցիները փորձում են համոզել նրան մնալ թիմում:

Պորտուգալական «A Bola» թերթը գրում է, որ հարկային վճարումների վերաբերյալ դատավարության պատճառով 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել «Արքայական ակումբը»: «Marca»-ի տեղեկությամբ պորտուգալացու` ոչ իսպանական թիմ տեղափոխվելու հնարավորությունն իսկապես կա: Հարձակվողն այդ մտադրության մասին անձամբ հայտնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Ռոնալդուն կարծում է, որ Իսպանիայի հարկային մարմիններն իր նկատմամբ անարդար որոշումներ են կայացնում: Այդ պատճառով նա որոշել է կարիերան այլ երկրում շարունակել: «Սերուցքայինները» մտադիր են տարհամոզել նրան: «Ռեալն» արդեն հրապարակայնորեն աջակցություն է ցուցաբերել իր ֆուտոլիստին, ով մեղադրվում է 14,7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:

Կրիշտիանուի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում