«Յուվենտուսը» մոտ է խոշոր տրանսֆեր կատարելուն

«Յուվենտուսը» մոտ է խոշոր տրանսֆեր կատարելուն

«Յուվենտուսը», ամենայն հավանականությամբ, ձեռք կբերի «Սևիլյայի» հենակետային կիսապաշտպան Ստիվեն Նզոնզիին:

«Tuttosport»-ի տեղեկությամբ, թուրինցիները Կորենտեն Տոլիսոյի համար պայքարում «Բավարիային» զիջելուց հետո մտադիր են արագացնել Նզոնզիի տրանսֆերը: Ֆրանսիացու հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո: Դեռ հայտնի չէ՝ «ծեր սինյորան» կփորձի՞ նվազեցնել գումարը, թե՞ անմիջապես կձևակերպի տեղափոխությունը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Յուվեն» մտադիր է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարն աստիճանաբար վճարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում