«Fed Cup». Հայ թենիսիստները պարտվել են Հունաստանին

«Fed Cup». Հայ թենիսիստները պարտվել են Հունաստանին

Թենիսի Հայաստանի հավաքականը «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունում երկրորդ պարտությունն է կրել: Մեր մարզիկները 0:3 հաշվով զիջել են Հունաստանի թիմին:

Այս մրցաշարում Հայաստանը եւս մեկ խաղ կունենա, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հավաքականը կշարունակի մնալ երրորդ խմբում:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով մեր աղջիկները փորձի պակաս ունեն: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ հայ թենիսիստները գեյմերում պայքարել են և հեշտությամբ զրոներով չեն հանձնվել մրցակիցներին:

«Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկության A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն էին Մալթան ու Հունաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում