«Ալաշկերտը» նոր պաշտպան ունի

«Ալաշկերտը» նոր պաշտպան ունի

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» ունեցավ երկրորդ ձեռքբերումը:

Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբի ղեկավարությունը մեկամյա պայմանագիր է ստորագրել սերբ ունիվերսալ պաշտպան Մլադեն Զելկովիչի հետ:

29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», Բոսնիայի և Հերգեգովինայի «Ռադնիկ» ու «Ժելեզնիչար», Կանադայի «Վաթեռլո» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Զելկովիչը 26 խաղ է անցկացրել «Ռադնիկի» կազմում:

««Ալաշկերտի» առջև պատվախնդիր նպատակներ են դրված, ինչը հոգեհարազատ է ինձ: Պատրաստ եմ ցուցադրել իմ լավագույն խաղը, որպեսզի իմ նոր թիմը նորանոր հաջողություններ ունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ` Եվրոպայում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է սերբ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտը» պայմանագիր էր ստորագրել սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում