Ալվես․ Դիբալան ստիպված կլինի հեռանալ «Յուվենտուսից»

Ալվես․ Դիբալան ստիպված կլինի հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ Պաուլո Դիբալան առաջընթաց գրանցելու համար պետք է հեռանա թուրինյան ակումբից։

-Խոսել եմ Դիբալայի հետ։ Ես նրան ասել եմ, որ մի օր ստիպված կլինի հեռանալ «Յուվենտուսից», որպեսզի առաջընթաց գրանցի։ Պաուլոն թանկարժեք քար է, որը դեռ կփայլի իր տաղանդով։ Այս թեմայով շատ եմ խոսել նրա հետ, բայց չգիտեմ՝ երբ կգա հեռանալու պահը,- ասել է Ալվեսը «Esporte Interativo»-ի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում