Էդգար Ստեփանյանը նոր ռեկորդ է սահմանել հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում

Էդգար Ստեփանյանը նոր ռեկորդ է սահմանել հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում

Երևանում ընթանում է հեծանվահրապարակի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը։ ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Էդգար Ստեփանյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում․ նա տարածությունը հաղթահարել է 4 րոպե 41 վայրկյանում։

4 կմ հետապնդումով վազք մրցաձևում մրցանակային տեղեր զբաղեցրել են՝

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյանը, Էդգար Սարգսյանը, Դավիթ Մկրտչյանը

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյանը, Լեւոն Լավչյանը, Նիկոլայ Գասպարյանը

Պատանիներ. Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Ջանիկ Գրիգորյանը

Հեծանվորդները մրցել են նաև սպրինտում։ Առաջատարները չեմպիոն են դարձել նաև այս մրցաձևում․

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան, Դավիթ Մկրտչյան, Գագիկ Սողոմոնյան

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյան, Տարոն Նիկողոսյան, Նիկոլայ Գասպարյան

Պատանիներ. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Ջանիկ Գրիգորյան։

Հավելենք, որ վաղը՝ Հայաստանի առաջնության վերջին օրը, հեծանվորդները հանդես կգան խմբակային մրցավազքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում