Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի ներկայացուցիչները։

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը, ով երիտասարդների աշխարհի առաջնության, Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերի և 2017 թվականի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է, նույնպես հաղթական մեկնարկ ունեցավ։ Մանասյանն առավելության հասավ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում