«Միլանը» «Ռեալին» դարպասապահների փոխանակում է առաջարկում

«Միլանը» «Ռեալին» դարպասապահների փոխանակում է առաջարկում

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը, հնարավոր է, ներառվի Ջանլուիջի Դոնարումայի՝ «Միլանից» մադրիդյան ակումբ տեղափոխության գործարքում։

Մադրիդյան «AS» պարբերականը գրում է, որ «Միլանը» «Ռեալի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ կլինի վաճառել 18-ամյա Դոնարումայի տրանսֆերը, եթե գործարքում ընդգրկեն Նավասի տրանսֆերը։ «Արքայական ակումբի» դիրքորոշումն այս հարցի շուրջ դեռ հստակ չէ։ 

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտից հետո։ Խոստումնալից երիտասարդի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը», սակայն Ջանլուիջին դիտարկում է միայն «սերուցքայիններին» միանալու տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում