«Յուվենտուսն» այլևս հետաքրքրված չէ Վերատիի ծառայություններով

«Յուվենտուսն» այլևս հետաքրքրված չէ Վերատիի ծառայություններով

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ թուրինյան ակումբն այլևս հետաքրքրված չէ «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով։ Թուրինյան ակումբը չի պատրաստվում 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար խոշոր գումար վճարել։

-Գնահատելով հավանական գործարքի բոլոր կողմերը, պահանջները՝ կարող ենք հայտարարել, որ հետաքրքրված չենք Վերատիի ծառայություններով։ Մենք, բնականաբար, չենք պատրաստվում նրա համար 100 միլիոն եվրո վճարել,- Մարոտայի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Մարկո Վերատին «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությանն արդեն հայտնել է ակումբը փոխելու մտադրության մասին։ Քանի որ Վերատիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, փարիզյան ակումբը չի պատրաստվում տրանսֆերային ցածր արժեք սահմանել։ Հիշեցնենք, որ Մարկո Վերատիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում