Կարեն Տոնականյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին

Կարեն Տոնականյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: 

60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այսպիսով, պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տոնել:

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում