Պաոլո Մալդինին պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերա է սկսում
18/06/2017 19:51
Նմանատիպ
«Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինին պրոֆեսիոնալ թենիսում իր առաջին խաղը կանցկացնի:
Իտալացին ու նրա մարզիչ Ստեֆանո Լանդոնիոն ATP-ի Միլանի «Չելենջեր» կարգի մրցաշարի զուգախաղի «wild card» են ստացել,- գրում է «The Sun»-ը: Մրցաշարը մեկնարկելու է հունիսի 26-ին: Այդ օրը Մալդինին կդառնա 49 տարեկան:
Հիշեցնենք, որ հռչակավոր ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2009 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում