«Գանձասար-Կապանը» մրցել է ֆուտզալի Հայաստանի լավագույն թիմերի հավաքականի հետ
18/06/2017 20:10
Նմանատիպ
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, «Գանձասար-Կապանն» անցկացրեց ստուգողական երկրորդ հանդիպումը։ Մրցակիցը Հայաստանի ֆուտզալի առաջնության «Լեո» և «Չարբախ» ակումբների հավաքական թիմն էր,- տեղեկացնում է կապանցիների մամուլի ծառայությունը:
Հանդիպումն ավարտվեց կապանյան թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։ Դուբլ ձևակերպեց «Գանձասար-Կապանում» փորձարկվող Քրիս Մադինգաուն, մեկ գոլ խփեց Դավիթ Զախարյանը, ինքնագոլի հեղինակ դարձավ Վահե Միրաքյանը։
Այսպիսով, «Գանձասար-Կապանի» մեկ շաբաթյա ուսումնամարզական հավաքն ավարտվեց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում