Եվրոպայի Մ-21 առաջնություն. Իտալիայի ու Գերմանիայի հաղթանակները (տեսանյութ)

Եվրոպայի Մ-21 առաջնություն. Իտալիայի ու Գերմանիայի հաղթանակները (տեսանյութ)

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում տեղի է ունեցել C խմբի երկու հանդիպում:

Գերմանիայի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Գերմանացիներն իրենց առավելությունից օգտվել են առաջին կեսի վերջում ու երկրորդի սկզբում, երբ մեկական անգամ աչքի են ընկել Մաքս Մայերն (44-րդ րոպե) ու Սերժ Գնաբրին (50՛): Խաղավերջում (85՛) հաշիվը խոշոր չի կարողացել դարձնել Դեյվի Զելկեն, ում իրացրած 11-մետրանոց հարվածից հետո չեխերին փրկել է դարպասապահ Թոմաս Չորին:

Ավելի ուշ Իտալիայի ընտրանին նույն 2:0 հաշվով պարտության է մատնել Դանիայի իր հասակակիցներին: «Սկուադրա աձուրայի» կազմում աչքի են ընկել հարձակվողներ Լորենցո Պելեգրինին (54՛) ու Անդրեա Պետանյան (56՛): Հատկապես գեղեցիկ է ստացվել «Սասուոլոն» ներկայացնող Պելեգրինիի շրջադարձ հարվածով գոլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում