Իտալացի երկրպագուները Դոնարումայի կողմը կեղծ դոլարներ են նետել (տեսանյութ)

Իտալացի երկրպագուները Դոնարումայի կողմը կեղծ դոլարներ են նետել (տեսանյութ)

Եվրոպայի երիտասարդական առաջնության Դանիայի հետ խաղում երկրպագուները ակցիա են անցկացրել Իտալիայի ընտրանու և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի դեմ:

Երկրպագուները 18-ամյա ֆուտբոլիստի կողմը կեղծ դոլարներ են նետել: Հանդիպման մրցավարը ստիպված է եղել մի քանի րոպեով դադարեցնել խաղը, որպեսզի կողմնակի իրերը դուրս բերվեն խաղադաշտից: Բացի այդ, իտալացի երկրպագուները մրցավեճի ընթացքում վիրավորել են Դոնարումային ու նրա դարպասի հետևում պաստառ բացել, որի վրա գրված է եղել «Դոլարումա»:

Հիշեցենք, որ «Միլանի» սանը, ով բազմիցս հայտարարել էր ակումբի նկատմամբ սիրո մասին, նախորդ շաբաթ հրաժարվել է «ռոսոներիի» հետ նոր պայմանագիր կնքել:

Իտալական գրանդը 18-ամյա ֆուտբոլիստին 5 տարվա համար «մաքուր» 25 միլիոն եվրո էր առաջարկել: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի հունիսին: Առաջիկա մրցաշրջանը նա որպես պատիժ կարող է անցկացնել առանց խաղային պրակտիկայի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում