«Լիվերպուլը» միացել է Օբամեյանգի համար պայքարին

«Լիվերպուլը» միացել է Օբամեյանգի համար պայքարին

«Լիվերպուլը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու հնարավորությունը:

«Le Parisien»-ը հայտնում է, որ մերսիսայդցիները պատրաստ են գաբոնցու համար 70 միլիոն եվրո առաջարկել: Հենց այդքան էր կազմում ՊՍԺ-ի հետ «Բորուսսիայի» պայմանավորվածությունը, որը փարիզցիների մարզական տնօրենի փոխարինումից հետո չեղյալ հայտարարվեց:

27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հետաքրքրված է անգլիացիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով նրա հետ նախկինում աշխատել է գերմանական թիմում:

Նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է 46 խաղի, որոնցում 40 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում