NBA-ի աստղը հայտնել է 2018 թվականին «Լեյկերս» տեղափոխվելու մտադրության մասին

NBA-ի աստղը հայտնել է 2018 թվականին «Լեյկերս» տեղափոխվելու մտադրության մասին

«Ինդիանայի» թեթև հարձակվող Փոլ Ջորջն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է 2018 թվականի ամռանը «Լեյկերս» տեղափոխվելու մտադրության մասին: Այդ մասին վստահեցնում է «The Vertical»-ի ինսայդեր Էդրիեն Վոյնարովսկին:

27-ամյա բասկետբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին, սակայն նա իրավունք ունի մեկ տարի շուտ խզելու այն: Ջորջը «Փեյսերսին» ասել է, որ մտադիր է օգտվել այդ իրավունքից և սահմանափակ ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ, որպեսզի «որևէ անհամաձայնություններ չառաջանան»:

Նշենք, որ Փոլը վաղուց խոստովանել է՝ մանկուց երկրպագում է Լոս Անջելես քաղաքը ներկայացնող ակումբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում