«Սևիլյան» հրաժարվել է Յովետիչի տրանսֆերից. պատճառը հայտնի է

«Սևիլյան» հրաժարվել է Յովետիչի տրանսֆերից. պատճառը հայտնի է

«Ինտերի» հարձակվող Ստևան Յովետիչը, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է «Սևիլյայում», վերադարձել է միլանյան ակումբ:

Իսպանական ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Արիասի խոսքերով` նրանք բավարար գումար չունեն չեռնոգորցուն ձեռք բերելու և նրան աշխատավարձ վճարելու համար:

«Այս որոշմանը մի քանի պատճառներ են նպաստել: Մենք կարող էինք բարձրացնել Յովետիչի աշխատավարձը, բայց չէինք կարող գնել նրա տրանսֆերը: Կա նաև հակառակ տարբերակը՝ կարող ենք գնել տրանսֆերը, բայց չենք կարող բավարարել ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները:

Մենք այնպիսի բյուջե չունենք, ինչպես «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան», «Չելսին» կամ «Ռեալը»: Պետք է իրատես լինենք և ընդունենք, որ երբեմն նման բաներ պատահում են: Չենք կարող մեզ թույլ տալ նման խաղացող ձեռք բերել: Ստևանին հաջողություն ենք մաղթում: Այժմ «Սևիլյան» այլ հարձակվող է փնտրելու»,- Արիասի խոսքերն է մեջբերում ABCSevilla.es-ը:

Յովետիչը Լա լիգայում 21 հանդիպման էր մասնակցել, որոնցում 7 գոլ խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում