Եվրոպա լիգայի վիճակահանություն. Հայկական թիմերի մրցակիցները

Եվրոպա լիգայի վիճակահանություն. Հայկական թիմերի մրցակիցները

Շվեյցարիայում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Մրցաշարին մասնակցող հայկական երեք թիմեր իմացան իրենց մրցակիցներին:

Հայաստանի գավաթակիր «Շիրակը» մրցելու է սլովենական «Գորիցա» ակումբի հետ: Առաջին հանդիպումը կկայանա Գյումրիում:

«Փյունիկի» մրցակիցն է լինելու Սլովակիան ներկայացնող «Սլովանը»: Առաջին խաղը կկայանա Երևանում:

Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր «Գանձասար-Կապանը» մրցելու է Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստի» հետ: Առաջին մրցավեճը նախանշված է Պոտգորիցա քաղաքում, իսկ պատասխանը` Հայաստանում:

Առաջին փուլի մեկնարկային հանդիպումները կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխանները` հուլիսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում