Եվրոպա լիգա. Երկրորդ փուլում հայկական թիմերի հնարավոր մրցակիցները

Եվրոպա լիգա. Երկրորդ փուլում հայկական թիմերի հնարավոր մրցակիցները

Շվեյցարական Նյոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկրորդ շրջանի վիճակահանությունը:

Մրցաշարին մասնակցող հայկական թիմերն իմացան այն ակումբների անունները, որոնք երկրորդ փուլ մտնելու դեպքում կդառնան իրենց մրցակիցները:

«Շիրակը» սլովենական «Գորիցայի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է հունական «Պանիոնիսի» հետ: Առաջին խաղը նախանշված է Հունաստանում:

«Գանձասար-Կապանը», որը առաջին փուլում ուժերը չափելու է չեռնոգորական «Մլադոստի» հետ, երկրորդ փուլում կարող է մրցել ավստրիական «Շտուրմի» հետ: Առաջին մրցավեճը կկայանա Ավստրիայում:

«Փյունիկը» Սլովակիան ներկայացնող «Սլովանի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Լինգբի» (Դանիա) – «Բանգոր Սիթի» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմն առաջին խաղում կլինի հյուրընկալող կողմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում