«Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» երրորդ գերխոշոր առաջարկը

«Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» երրորդ գերխոշոր առաջարկը

«Չելսին» շարունակում է լուրջ փորձեր կատարել «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի տրանսֆերը գնելու համար:

Լոնդոցիները սկզբում 50 միլիոն եվրո էին առաջարկել, հետո` 60, իսկ օրերս այդ թիվը հասցրել են 63 միլիոնի: Թուրինցիները բոլոր առաջարկներին պատասխանել են մերժմամբ,- գրում է «Tuttosport»-ը:

«Ծեր սինյորայի» տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է տեղեկությունը.

««Չելսին» ահռելի առաջարկ է կատարել Սանդրոյի վերաբերյալ: Մենք մերժեցինք, սակայն մեր օրերում ֆուտբոլիստներն են որոշում իրենց ապագան»:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «բյանկոներին» պատրաստվում է 26-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում