Աբրահամ Խաշմանյան․ ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա-Կոլոմայից» հետո

Աբրահամ Խաշմանյան․ ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա-Կոլոմայից» հետո

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում, ինչպես նախորդ մրցաշրջանում, «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային», իսկ անդորրացիների արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ:

«Ի տարբերություն մյուս թիմերի, այս մրցակցին մենք ճանաչում ենք: Մնացածը ցույց կտան առաջիկա խաղերը: Գիտենք, թե «Սանտա-Կոլոման» ինչ թիմ է, ինչ է անում խաղադաշտում` թե ֆուտբոլային, թե հակաֆուտբոլային տեսանկյունից: Նախորդ դիմակայությունից արդեն մեկ տարի է անցել, միգուցե շատ բան է փոխվել: Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք առաջին փուլի արգելքը: Կարծում եմ՝ լավ է, որ առաջին հանդիպումը կանցկացնենք սեփական հարկի տակ:

ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա-Կոլոմայից» հետո: Ամեն դեպքում, այստեղ պատրաստվում եմ դիտել ԲԱՏԷ-ի մասնակցությամբ հանդիպում: Կկարողանանք կարծիք կազմել նաև այս թիմի մասին: Սակայն, մենք կենտրոնանում ենք «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայության վրա»,- Աբրահամ Խաշմանյանի խոսքը փոխանցում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում