Արայիկ Բաղդադյան․ Մինչև տարեվերջ պարզ կդառնա` Դավիթ Սաֆարյանը կշարունակի՞ կարիերան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը խոսել է Դավիթ Սաֆարյանի հնարավոր վերադարձի մասին: Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը տևական ժամանակ չի մարզվել։

«Դավիթ Սաֆարյանը մոտ երկու ամիս առաջ վերսկսել է մարզումները: Նա պետք է լիովին վերականգնվի ու մտնի մարզական գործընթացի մեջ: Մինչև տարեվերջ պարզ կդառնա` Դավիթը կշարունակի՞ մարզիկի կարիերան, թե՞ ոչ»,- Արայիկ Բաղդադյանի խոսքը փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում