«Յուվենտուսն» ու «Բավարիան» համաձայնության են հասել

«Բավարիայի» եզրային հարձակվող Դուգլաս Կոստան մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:

«Bild» պարբերականին հայտնի է դարձել, որ մյունխենյան ու թուրինյան ակումբները համաձայնեցրել են բրազիլացու տրանսֆերը: Գործարքը կազմելու է 40 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» հետ պայմանավորվել է անձնական համաձայնագրի հարցում:

Գերմանիայի նախորդ առաջնությունում Կոստան մասնակցել է 23 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում