Պերես. Ռոնալդուի հեռանալու համար պատճառ չկա, հետևում ենք Մբապեին ու Դոնարումային

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր պաշտոնում վերընտրվելուց հետո հարցազրույց է տվել «Onda Cero»-ին, որի ժամանակ անդրադարձել է թիմի տրանսֆերային ծրագրերին, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ռոնալդուի հեռանալու մտադրության մասին.

«Կրիշտիանուի հետ դա չենք քննարկել: Վերջին անգամ նրա հետ զրուցել եմ Քարդիֆում` Չեմպիոնների լիգա եզրափակչից հետո: Մենք խոսում էինք հաջորդ մրցաշրջանի մասին: Դրանից հետո ես զբաղված էի ակումբի նախագահական ընտրությունների հարցերով:

Տեղի ունեցածի մասին թերթերից եմ իմացել: Հիմա այդ կապակցությամբ որևէ որոշում չեմ կայացրել: Չգիտեմ` ինչ է տեղի ունեցել, բայց ամեն ինչ տարօրինակ է: Ռոնալդուի հետ կխոսեմ Կոնֆեդերացիաների գավաթից հետո: Նա պայմանագրի ունի ակումբի հետ, իսկ նրա հրաժարագինը 1 միլիարդ եվրո է:

Ռոնալդուի հեռանալու համար որևէ հիմնային պատճառ չկա: Պետք է անսովոր բան տեղի ունենա, որը ես չեմ տեսնում, որ նա լքի «Մադրիդը»: Մենք նրան չենք դիտարկում որպես բիզնես-ծրագիր: Նա ակումբի պատմության մի մասնիկն է: Կրիշտիանուն Դի Ստեֆանոյի հետ նույն մակարդակի վրա է»:

Մբապեի, Դոնարումայի ու Դե Խեայի մասին

«Զիդանը Մբապեին տեսել է, երբ վերջինս 16 տարեկան էր: Նրան շատ է դուր եկել Կիլիանի խաղը: Չէինք կարող այն ժամանակ պայմանագիր կնքել նրա հետ, որովհետև անչափահաս էր: Մբապեն ահռելի պոտենցիալ ունի, և նա հավանաբար կդառնա մեծագույն ֆուտբոլիստ: Մենք, իհարկե, հետաքրքրված ենք նրա ծառայություններով և հետևում ենք իրավիճակի զարգացմանը:

Բոլորն ասում են, որ Դոնարուման հիանալի դարպաապահ է և կգերազանցի Բուֆֆոնին: Հետևում ենք իրավիճակին, սակայն չեմ ասի, թե ինչ քայլեր ենք ձեռնարկել:

Չենք խոսել Դե խեայի հետ: «Ռեալի» ֆուտբոլիստները շատ են սիրում Կեյլորին: Ինձ նույնպես դուր է գալիս Նավասի խաղը»:

Ստացված առաջարկների մասին

«Ռոնալդուի, Խամեսի ու Մորատայի տրանսֆերների վերաբերյալ որևէ առաջարկ չենք ստացել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում