Մարադոնա. Դանի Ալվեսը հիմար է ու անբան (տեսանյութ)
20/06/2017 17:17
Նմանատիպ
Լեգենդար Դիեգո Մարադոնան խիստ քննադատության է ենթարկել «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսին:
Բրազիլացին կասկածի տակ էր դրել 1986 թվականի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակը` հիշեցնելով, որ Մարադոնայի` քառորդ եզրափակչում Անգլիայի դարպասը խփած երկու գոլերից մեկը ձեռքով է:
Դիեգոյին հայտնել են բրազիլացու խոսքերի մասին, ինչին նա պատասխանել է.
«Դանի Ալվեսը հիմար է ու անբան: Նա խաղի ընթացքում գնդակին 3-4 անգամ է դիպչում, բայց դրա հետ մեկտեղ 8-9 խախտում է կատարում: Ալվեսը հանդես է գալիս այն դիրքում, որում ֆուտբոլ չեն խաղում»,- արգենտինացու խոսքն է մեջբերում «TyC Sports»-ը:
Մարադոնայի` «Աստծո ձեռքով» խփած գնդակը
Հետևեք մեզ նաև Telegram-ում