«Բանանցն» առաջին մարզումն է անցկացրել (տեսանյութ)

Այսօր առավոտյան «Բանանցի» ֆուտբոլիստներն արձակուրդից հետո առաջին մարզումը անցկացրին: 10:30-ին ֆուտբոլիստները հավաքվեցին «Բանանցի» բազայում և 11:00-ին սկսվեց մարզումը,- գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ մարզվում էին դարպասապահ Ստեփան Ղազարյանը, պաշտպաններ Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Մաղաքյանը, Ժիրայր Մարգարյանը, Գևորգ Խուլոյանը, Հայկ Սարգսյանը, կիսապաշտպաններ Վահագն Այվազյանը, Արամ Բարեղամյանը, Հակոբ Հակոբյանը, Էմիլ Եղիազարյանը, Աշոտ Ադամյանը, Կարեն Մելքոնյանը, Վարդան Սաֆարյանը, հարձակվողներ Նորայր Գյոզալյանը, Հայկ Ոսկանյանը և մի քանի պոտենցիալ նորեկ Հայաստանից ու արտասահմանից, որոնց մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

Անհատական ծրագրով էր աշխատում Ալեքսանդր Հովհաննիսյանը: Թիմին դեռ չեն միացել Արամ Հայրապետյանն ու Նենադ Ինյացը, իսկ Արթուր Ավագյանն ու Արամ Լոռեցյանը վերականգնվում են վիրահատությունից հետո:

Այս շաբաթվա ընթացքում «Բանանցը» կանցկացնի օրական մեկ մարզում, իսկ հաջորդ շաբաթվանից կանցնի օրական երկու մարզման գրաֆիկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում