Երկու պարտություն Եվրոպայի առաջնությունում

Խարկովում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին:

Դարչինյանը պարտվեց հոլանդացի Մաքս Մարտինուսին Վան Դեր Պասին, իսկ Մանասյանը՝ Եվրոպայի, աշխարհի և Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի չեմպիոն՝ ռուս Եվգենի Տիշչենկոյին:

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում